հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ռոմա»-ն 117 փաթեթ ծանրոց է ուղարկել պատերազմից տուժած խաղաղ բնակչությանը

«Ռոմա»-ն 117 փաթեթ ծանրոց է ուղարկել պատերազմից տուժած խաղաղ բնակչությանը

Իտալական «Ռոմա» ակումբի հիմնադրամը Իտալիայում Հայաստանի դեսպանությանն է  փոխանցել հագուստով եւ սպորտային հանդերձանքով 117 ծանրոց, որոնք կտրամադրվեն Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը: Ծանրոցները կփոխանցվեն «Ռոմա»-ի հայաստանյան ֆան ակումբին:

Այս մասին տեղեկանում ենք «Ռոմա»-ի պաշտոնական կայքից:

«Մի կողմ թողնելով քաղաքական բնույթի ցանկացած նկատառում՝ Roma Cares Foundation-ն աշխատելու է «Ռոմայի»՝ առավել շատ օգնության կարիք ունեցող երկրպագուների հետ, անկախ նրանից՝ նրանք որտեղ են գտնվում: Այս ամենի միջոցով մենք պատրաստվում ենք առաջին կոնկրետ օգնությունը տրամադրել երեխաներին, կանանց և տղամարդկանց, որոնք այս պահին բավականին բարդ իրավիճակում են»,- ասել է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր ակումբի տնօրինությանը աջակցության համար:

  • Կիսվել: