հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա գլխավորում է շախմատի անհատական առաջնության մրցաշարը

Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա գլխավորում է շախմատի անհատական առաջնության մրցաշարը

Հայաստանը Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցում է 5 շախմատիստով: 

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Նշենք, որ Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանը մրցաշարին մասնակցում է 5 շախմատիստով: 

Գաբրիլ Սարգյսյանն (3 միավոր) ու Հայկ Մարտիրոսյանը (3 միավոր) ևս հաղթանակներ տարան այս տուրում, իսկ Սամվել Տեր-Սահակյանն (2,5 միավոր) ու Հովհաննես Գաբուզյանը (3,5 միավոր) ոչ-ոքի խաղացին։

Մրցաշարին մասնակցում է 180 շախմատիստ:

  • Կիսվել: