շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Hoogeveen Open-ի հաղթող

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Hoogeveen Open-ի հաղթող

Նիդեռլանդների Հուգեւեն քաղաքում անցկացված Hoogeveen Open շախմատային մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:

7 մրցափուլերի արդյունքում նա վաստակել է 5,5 միավոր: Նույնքան միավոր է ունեցել նաեւ Նիկո Ցվիրսը (Նիդեռլանդներ):

Հաղթանակը որոշվել է թայ-բրեյքում, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչն առավելության է հասել 1․5:0․5 հաշվով:

  • Կիսվել: