ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ՀՀ չեմպիոն

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ՀՀ չեմպիոն

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդ անգամ դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն։

33-ամյա շախմատիստը Հայաստանի 85-րդ առաջնությունում 9 խաղափուլում չի կրել ոչ մի պարտություն, վաստակել է 6,5 միավոր։ Երկրորդ տեղը 5,5 միավորով զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, նույնքան միավորով երրորդը ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանն է։

Ռոբերտ Հովհաննիսյանը նախկինում չեմպիոն էր դարձել 2011 ու 2024 թվականներին։

  • Կիսվել: