չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»

«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» ընդունեց «Բարսելոնային» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և հաղթանակ տոնեց 2:1 հաշվով, գրում է armsport.am-ը:

Խաղը ստացվեց լարված ու դիտարժան։ 12-րդ րոպեին Կիլիան Մբապեն խփեց գեղեցիկ գոլ հեռահար հարվածով, սակայն այն չհաշվվեց՝ VAR-ի միջամտությամբ արձանագրված խաղից դուրս վիճակի պատճառով: Այնուամենայնիվ, 22-րդ րոպեին ֆրանսիացին բացեց հաշիվը՝ օգտագործելով Ջուդ Բելինգհեմի ճշգրիտ փոխանցումը:

 

38-րդ րոպեին կատալոնացիները ճնշում գործադրեցին մրցակցի կիսադաշտում, և Ֆերմին Լոպեսը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ ստանալով փոխանցում Մարկուս Ռեշֆորդից:

43-րդ րոպեին արդեն Բելինգհեմն էր, ով վերականգնեց «Ռեալի» առավելությունը. անգլիացին գլխով փոխանցում ստանալով Էդեր Միլիտաոյից՝ հարվածեց անկյուն և խփեց հաղթական գոլը:

Երկրորդ կեսում՝ 52-րդ րոպեին, «Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին փրկեց իր թիմին՝ հետ մղելով Մբապեի հարվածը 11-մետրանոցից:

Հավելյալ ժամանակի ավարտին՝ 90+10-րդ րոպեին, Պեդրին ստացավ կարմիր քարտ:

Սա «Ռեալի» առաջին հաղթանակն էր վերջին վեց Էլ Կլասիկոների ընթացքում:

 

Խաղից հետո մադրիդյան ակումբը բարձրացավ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ 27 միավորով, իսկ «Բարսելոնան» մնաց երկրորդ տեղում՝ 22 միավորով:

Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին 

 

  • Կիսվել: