երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Ռեալը և Լիվերպուլը հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով

Ռեալը և Լիվերպուլը հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով

Տեսանելի ապագայում Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը» կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել, գրում է armsport.am-ը:

Խոսքը երկու կիսապաշտպանների մասին է։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, անգլիական ակումբը պատրաստ է Օրելիեն Չուամենիի տրանսֆերի դիմաց առաջարկել Ռայան Գրավենբերխին և ևս 30 միլիոն եվրո:

Նախկինում խոսակցություններն արդեն կապում էին Չուամենիին Անգլիայի առաջնություն տեղափոխվելու հետ:

24-ամյա ֆրանսիացու տրանսֆերային արժեքը 100 միլիոն եվրո են գնահատում Transfermarkt-ի մասնագետները։ Ինչ վերաբերում է 22-ամյա Գրավենբերխին, ապա նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո:

 

  • Կիսվել: