շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Ռամոսը մոտ է նոր ակումբ ունենալուն

Ռամոսը մոտ է նոր ակումբ ունենալուն

Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Մեքսիկայում։ «Մոնտերեյը» բանակցություններ է վարում 38-ամյա պաշտպանի հետ: Այս մասին հայտնել է մեքսիկական ակումբի նախագահ Անտոնիո Նորիեգան, գրում է armsport.am-ը:

«Նա մեր ցուցակում է և սա իրական տարբերակ է: Այո, բանակցությունները շարունակվում են՝ մյուս թեկնածուների հետ միասին։ Մենք ունենք ուժեղացման մի քանի տարբերակ»,- մեջբերում է Նորիեգային ESPN-ը։

Ակումբի գլխավոր մարզիչ Մարտին Դեմիկելիսը կցանկանար իր թիմում տեսնել Ռամոսին։ «Հուսով եմ, որ դա տեղի կունենա։ Հուսով եմ, որ գործարքը շուտով կարող է ավարտվել: Շատ կուզենայի, որ նա մեզ միանա»,- ասել է Դեմիկելիսը։

Ռամոսն առանց ակումբի է մնացել այն բանից հետո, երբ նրա պայմանագիրը «Սևիլիայի» հետ ավարտվել է անցյալ ամառ:

  • Կիսվել: