երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Փյունիկի» մրցակից կարող է լինել նաև Տիգրան Բարսեղյանի թիմը

«Փյունիկի» մրցակից կարող է լինել նաև Տիգրան Բարսեղյանի թիմը

Ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈՒԵՖԱ-ի գասենյակում, այսօր կայացան չեմպիոնների և Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունները։

Երևանի «Փյունիկը» եթե չեմպիոնների լիգայի 2-րդ փուլում հաղթի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին», ապա 3-րդում կհանդիպի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Պարտության դեպքում մեր թիմը ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում, որտեղ նրա առաջին մրցակիցը կարող է դառնալ «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Սլովան» (Սլովակիա) զույգի հաղթողը։ 

Նշենք, որ Սլովակիան ներկայացնող ակումբում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որն իր խփած գոլի հաշվին թիմին օգնել է հաղթել Վրաստանի չեմպիոն Բաթումիի «Դինամոյին»՝ 0։0, 2։1։

Նշենք, որ չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղերը կայանալու են օգոստոսի 2-3-ին և 9-10-ին, իսկ Եվրոպայի լիգայի հանդիպումները նախատեսված են օգոստոսի 4-ին և 11-ին։

  • Կիսվել: