կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աղջիկների Մ-19 հավաքականը պարտվել է Ֆարերյան կղզիների ընտրանուն

Աղջիկների Մ-19 հավաքականը պարտվել է Ֆարերյան կղզիների ընտրանուն

Կայացել է ՈՒԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ փուլի B լիգայի B4 խմբի մրցաշարի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջել է 0-2 հաշվով: Խաղը տեղի է ունեցել Աբովյանի քաղաքային մարզադաշտում:
Հայաստանի հավաքականը հանդս է եկել հետևյալ կազմով՝
12. Լիլիթ Բաբայան, 2. Էմմա Դուզմանյան, 3. Մարիամ Կարապետյան (ա), 5. Հասմիկ Գրիգորյան, 7. Էմմի Սարգսյան, 10. Էլինա Մարտիրոսյան (8. Անի Սաֆարյան, 46), 11. Աստղիկ Ավանեսյան, 13. Թահլիա Ոսկանյան, 14. Լուսինե Կոստանյան, 17. Մանե Ներսեսյան, 21. Տաթև Խաչատրյան (4. Յանա Գաբրիելյան, 83):
Պահեստայիններ՝ 1. Էլլա դե Կրույֆ, 15. Անի Օհանյան, 20. Դիանա Բաղդասարյան, 22. Քնարիկ Բաղդասարյան
Գլխավոր մարզիչ՝ Գագիկ Տեր-Գևորգյան:

  • Կիսվել: