հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Փյունիկ»-ի դարպասապահը հեռացել է ակումբից

«Փյունիկ»-ի դարպասապահը հեռացել է ակումբից

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը դարպասապահ Անդրիա Դրագոևիչի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա դարպասապահը 2018 թվականից էր «Փյունիկում»։ 28-ամյա մոնտենեգրացի դարպասապահը 58 խաղի է մասնակցել «Փյունիկում»։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Անդրիա Դրագոևիչին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։

 

 

  • Կիսվել: