ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՍԺ-ում հերքել են այն տեղեկությունը, թե Մեսսին տարեկան 30 մլն եվրո է ստանում

ՊՍԺ-ում հերքել են այն տեղեկությունը, թե Մեսսին տարեկան 30 մլն եվրո է ստանում

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հերքել է այն տեղեկությունը, թե արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ է ստանում փարիզյան ակումբում.

«Այդ տվյալները չափազանց հեռու են իրականությունից ինչպես ժամկետների, այնպես էլ թվերի տեսանկյունից: Պայմանագրում այո կա դրույթ հավատարմության համար, բայց կարող եմ ասել, որ նշված գումարը պարզապես չի համապատասխանում իրականությանը»,- Լեոնարդոյի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ՊՍԺ-ում իր առաջին տարում 30 մլն եվրո կվաստակի: Հաջորդ տարիներին Մեսսիի աշխատավարձը կավելանա 10-ական մլն եվրոյով՝ շնորհիվ հավատարմության համար նախատեսված բոնուսների, որոնք կակտիվանան, եթե Մեսսին մնա ՊՍԺ-ում երկրորդ և երրորդ մրցաշրջաններում ևս, գրում է armsport-ը։

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում 2 հանդիպման է մասնակցել և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:

  • Կիսվել: