շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՊՍԺ-ն 3 տարվա պայմանագիր է առաջարկել Մեսիին

ՊՍԺ-ն 3 տարվա պայմանագիր է առաջարկել Մեսիին

Իտալացի լրագրող, ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ ֆրանսիական ՊՍԺ ակումբը 3 տարվա պայմանագիր է առաջարկել Լեոնել Մեսիին:

Սկիրան «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՊՍԺ-ն Մեսիին առաջարկել է տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ:
 

Նշվում է նաև, որ ՊՍԺ-ի և Մեսիի միջև գործարքը կյանքի կոչելու գործընթացին խառնվել են նաև ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Նեյմարը և Անխել Դի Մարիան:

«Բարսելոնա»-ն հուլիսի 5-ին հայտարարեց, որ Լեոնել Մեսին չի շարունակի ելույթներն ակումբի կազմում, քանի որ կողմերին չի հաջողվել նոր պայմանագիր ստորագրել ֆինանսական խնդիրների և Լա լիգայի կանոնների պատճառով:

  • Կիսվել: