երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պրահայում 3 հայ շախմատիստուհիներ մեկնարկել են հաղթանակով

Պրահայում 3 հայ շախմատիստուհիներ մեկնարկել են հաղթանակով

Այսօր Պրահայում տրվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության մեկնարկը: Շվեյցարական մրցակարգով, 11 տուրով անցկացվող առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստուհիներ Եվրոպայի գործող չեմպիոնուհի Էլինա Դանիելյանի գլխավորությամբ:

Էլինա Դանիելյանը հաղթանակով մեկնարկեց՝ սևերով արդեն 20-րդ քայլին պարտության մատնելով Հունգարիայի ներկայացուցիչ Ժուժաննա Տերբեին:

Մարիամ Մկրտչյանն էլ առավելության հասավ չեխ Մարտինա Ֆոլկովայի նկատմամբ: Հաղթանակ տարավ նաև Լիլիթ Մկրտչյանը, որի մրցակցուհին Պորտուգալիան ներկայացնող Ֆիլիպա Ֆորտունան էր:

  • Կիսվել: