չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պիզելի, Մովսիսյան. Երևանում կկայանա ազգային հավաքականի որոշ ֆուտբոլիստների հրաժեշտի խաղը

Պիզելի, Մովսիսյան. Երևանում կկայանա ազգային հավաքականի որոշ ֆուտբոլիստների հրաժեշտի խաղը

Մարտի 25-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպում: 
Դեռևս հայտնի չէ՝ որ հավաքականի հետ կլինի ընկերական հանդիպումը: Միջոցառմանը կմասնակցեն Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզզելլին, Լևոն Հայրապետյանը, Էդգար Մանուչարյանը, Յուրա Մովսիսյանը։ Ամենայն հավանականությամբ` հանդիպմանը կմասնակցի նաև Լևոն Պաչաջյանը։
 
Հիշեցնենք՝ ևս մեկ հանդիպում Հայաստանի հավաքականը կանցկացնի մարտի 29-ին՝ մրցելով Նորվեգիայի ընտրանու հետ: Այդ խաղը կկայանա Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում։

  • Կիսվել: