երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Պետք է փորձենք մրցունակ լինել․ Կապառոսը՝ Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության մասին

Պետք է փորձենք մրցունակ լինել․ Կապառոսը՝ Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության մասին

Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես էր գալիս A լիգայում: Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի թիմերի դեմ, նշանակում է, որ մենք ևս որոշակիորեն առաջադիմել ենք և ունենք համապատասխան մակարդակ: Մրցակիցները ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են, որոնց կազմում կան նաև տեխնիկական լավ որակներ ունեցող շատ ֆուտբոլիստներ: Մենք պետք է փորձենք մրցունակ լինել և յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար: Խմբի ֆավորիտը, բնականաբար, Ուկրաինան է, սակայն Իռլանդիան և Շոտլանդիան նույնպես փորձառու և հմուտ թիմեր են»:

Նշենք, որ այսօր շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է Ազգերի լիգայի վիճակահանությունը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընդգրկվել է B լիգայի առաջին խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի հավաքականները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 

Հանդիպումների կկայանան 2022 թ. հունիսին և սեպտեմբերին: Վերջնական խաղացանկը կհաստատվի դեկտեմբերի 17-ին: 

  • Կիսվել: