ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետական կառույցների և հիմնարկ-ձեռնարկությունների միջև ֆուտբոլի մրցաշար է մեկնարկել

Պետական կառույցների և հիմնարկ-ձեռնարկությունների միջև ֆուտբոլի մրցաշար է մեկնարկել

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում նախօրեին ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ պետական կառույցների և հիմնարկ-ձեռնարկությունների միջև մեկնարկել է ֆուտբոլի մրցաշար:

Գլխավոր մրցավար Սարգիս Աղաջանյանի խոսքով՝ ֆուտբոլի մրցաշարը տևելու է 7 օր, և փակման ու պարգևատրման արարողությունը կայանալու է օգոստոսի 19-ին:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այսօրվա ֆուտբոլի մրցաշարի նպատակն է բարձրացնել մեր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, ներշնչել հույս ու հավատ վաղվա օրվա հանդեպ: Մրցաշարին մասնակցում է 10 թիմ, որոնք բաժանված են 2 ենթախմբերի: Հնգօրյա պայքարից հետո առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը կմտնեն կիսաեզրափակիչ, իսկ եզրափակիչ փուլում կորոշվի հաղթողը», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց մրցավարը:

 

 

 

Բնութագրությունը հասանալի չէ

Մրցաշարի մասնակից Գառնիկ Մուսայելյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և հույս հայտնեց, որ իրենց թիմը հաղթող կճանաչվի:
 
«Կարևոր եմ համարում նման միջոցառումների կազմակերպումը՝ հատկապես հետպատերազմյան շրջանում: Մեր թիմին ցանկանում եմ հաղթանակ, քանի որ եթե մասնակցում ենք, պետք է հաղթենք: Նաև հաջողություն եմ ցանկանում բոլոր թիմերին», - մեզ հետ զրույցում նշեց Գ. Մուսայելյանը:
 
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: