ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պելեն շնորհավորել է Ռեալին

Պելեն շնորհավորել է Ռեալին

Բրազիլացի ֆուտբոլային լեգենդ Պելեն շնորհավորել է Մադրիդի «Ռեալին»՝ Չեմպիոնների Լիգայում հաղթելու առթիվ, փոխանցում է armsport.am-ը:

«Ահա թե ինչու է ֆուտբոլը համարվում աշխարհի ամենագեղեցիկ մարզաձևը։ Ուրախ եմ տեսնել, թե ինչպես իմ լավ ընկեր Վինիսիուսը բավականին շատ փորձություններ և դժվարություններ հաղթահարելով դարձավ որոշիչ գոլի հեղինակ։ Ուրախ եմ Մարսելոյի համար, ով առաջին բրազիլացին է, որը որպես թիմի ավագ հաղթում է Չեմպիոնների Լիգայում։

Չեմ կարող չնշել Կուրտուայի հիանալի խաղը, Անչելոտիի հիանալի աշխատանքը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ «Ռեալին»՝ հրաշալի հաղթանակի առթիվ»,- այս մասին Պելեն գրել է իր սոցիալական էջերում։

  • Կիսվել: