երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պատերազմի  օրերի Արցախին աջակցած մարզիկը տարել է իր կարիերայի 22-րդ հաղթանակը (տեսանյութ)

Պատերազմի օրերի Արցախին աջակցած մարզիկը տարել է իր կարիերայի 22-րդ հաղթանակը (տեսանյութ)

Խառը մենամարտերում հանդես եկող հայազգի ռուսաստանցի մարտիկ Էդուարդ Վարդանյանը 22-րդ հաղթանակն է տարել իր կարիերայում: Մենամարտի տեսանյութը տեղադրվել է Instagram Open Fighting Championship-ում:

Վարդանյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Բրազիայի ներկայացուցիչ Միշել Սիլվային (30:27, 29:28, 29:28).

Վարդանյանի եւ Սիլվայի մենամարտը գլխավորն էր Open FC 4 մրցաշարի շրջանակներում կայացած մարզական երեկոյի ժամանակ:

Արցախյան  44-օրյա պատերազմի ժամանակ Էդուարդ Վարդանյանը մեկնել է Արցախ այնտեղ բնակվողներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար ։

Էդուարդ Վարդանյանը խառը մենամարտերի հայ-ռուսական պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է (MMA): Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վարդանյանն ու Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պատրաստվում են ըմբշամարտի դպրոց բացել Լեռնային Ղարաբաղում եւ մարզել այնտեղ մարզիկներին:

  • Կիսվել: