ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատանիների ԵԱ. Հայ բռնցքամարտիկը ջախջախել է թուրք մրցակցին

Պատանիների ԵԱ. Հայ բռնցքամարտիկը ջախջախել է թուրք մրցակցին

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում փայլուն է մեկնարկել 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, ով պարզապես ջախջախել է թուրք բռնցքամարտիկին։

Առաջին երկու ռաունդներում Սիմոնյանը ուներ շատ մեծ առավելություն, իսկ երկրորդ ռաունդում մրցավարները մրցակցին դուրս հանեցին ռինգից անթույլատրելի հարվածների և անպատրաստ լինելու համար, փոխանցում է armsport-ը:
 
Երեկ տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, ով առավելության է հասել մոլդովացի Իգոր Մոնդառի նկատմամբ։ Մեր պատվիրակներից Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել նաև Մահուր Մարիկյանը:
 
Այսօր արդեն՝ մրցումային երրորդ օրը, հաղթանակով է մեկնարկել նաև 48 կոգ քաշային Սամվել Գրիգորյանը, ով պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին։ Ավելի ուշ A ռինգում պայքարի դուրս կգա 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը։

  • Կիսվել: