ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ինտեր»

Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ինտեր»

Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանում հանդես կգա Միլանի «Ինտերում»․ ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է հայ կիսապաշտպանի լուսանկարը՝ բարի գալուստ մաղթելով նրան։ Մխիթարյանը «Ինտերում» բուժզննում էր անցել դեռ նախորդ շաբաթ, որից հետո կողմերը 2 տարվա պայմանագիր են ստորագրել, սակայն գործարքի ավարտի մասին պաշտոնապես հայտարարվեց միայն այսօր, քանի որ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում էր հունիսի 30-ին։

Մխիթարյանը 2019 թվականի սեպտեմբերի 2-ից էր հանդես գալիս «Ռոմայում»։ Անցած մրցաշրջանում 33-ամյա  ֆուտբոլիստը հռոմեական ակումբի կազմում 34 հանդիպում է անցկացրել, դարձել 3 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: