ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դավիդ Դավիդյանը՝ Խիմկիի ֆուտբոլիստ

Դավիդ Դավիդյանը՝ Խիմկիի ֆուտբոլիստ

«Խիմկին» պաշտոնական կայքում տեղեկացրել է հայ կիսապաշտպան Դավիդ Դավիդյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը չի նշվում։

Դավիդյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2016 թվականին «Նոստայում», որտեղից տեղափոխվել է Մոսկվայի «Արարատ»։ 2019-ին կիսապաշտպանը տեղափոխվել է Հայաստանի առաջնություն՝ հանդես գալով «Արարատ-Արմենիայի», Երևանի «Արարատի» և «Ալաշկերտի» կազմերում։

Այսօր՝ օգոստոսի 8-ին, «Խիմկին» ՌՊԼ 3-րդ տուրում կխաղա «Ռոստովի» հետ։ Հանդիպումը կկայանա «Արենա Խիմկիում» ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին։

  • Կիսվել: