երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարտվելն ամոթ չէ․ ամոթ է, որ թիմը կռիվ չի տալիս․ Եղիշե Մելիքյան

Պարտվելն ամոթ չէ․ ամոթ է, որ թիմը կռիվ չի տալիս․ Եղիշե Մելիքյան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Բուդյո Գլիմտի» հետ խաղից առաջ տեղի ունեցավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը։

«Շատ մեծ ցանկություն ունեի, որ ներկա լինեի իրենց առաջնության խաղին, բայց չստացվեց։ Նախորդ փուլում ներկա եղա «Կալմարի» խաղին, այս անգամ չսատցվեց, դրա համար ունեցանք բարդություն իրենց ուժեղ կողմերը փակելու հետ կապված։ Ունենք պլան, տա Աստված, որ ամեն ինչ լավ ստացվի։ Գտել եմ հակախաղն ու հուսով եմ կկարողանանք դա կիրառել դաշտում ու հասնել հաջողության։

Հարությունյանի վնասվածքը լուրջ է ու մոտ երկու շաբաթ բաց կթողնի։ Առաջին 15 րոպեում մենք նոկդաունի մեջ էինք, բաց թողած գոլ ու մեր ֆուտբոլիստի վնավսածքը։ Մեծ խնդիրներ ստեղծեցին իրենց ֆուտբոլիստների անհատական որակները։ Կար մեկ հանգամանք էլ, որ երկրպագուների մեծ բանակ ունեին, ու շատ էին ոգևորում իրենց ֆուտբոլիստներին։ Շատ առավելություն ունեին, դրա համար այս արդյունքն ունեցանք։ Մենք պատասխան խաղին դրան լուրջ ենք պատրաստվել։ Մենք լավ աշխատանք ենք տարել, որ դիմակայենք ու հասնենք հաջողություն, բայց կխնդրեմ, որ երկրպագուները լինեն մեզ հետ։ Ասեմ որ, ամոթ չէ, այս թիմին չանցնելը, քանի որ ուժեղ մրցակից է, բայց անցնելը հպարտություն է։ Այդ պատճառով ունենք շանս, ճիշտ է ոչ շատ, բայց պետք է պայքարենք դրա համար։ Պետք է կռիվ տանք։ Նորմալ է, որ առաջատարի հեռանալուց հետո խնդիրներ ունենք։ Բայց մենք ունենք լավ հարձակվողներ ու հուսով եմ որ վաղը գոլ կխփեն ու կապացուցեն, որ իրենց էլ կարող են Յուրիչիչի նման գոլ խփել ու հարց լուծել։ Բոլորիս դուխը տեղն է ու սպասում ենք վաղվա խաղին։ Ես որպես գլխավոր մարզիչ, չեմ ամաչում պարտվելուց, քանի որ պրոֆեսիոնալ եմ։ Ես ամաչում եմ այն ժամանակ, երբ իմ տղաները չեն պայքարում ու կռիվ չեն տալիս դաշտում»,-ասաց Մելիքյանը։

«Փյունիկ» – «Բուդյո Գլիմտ» խաղը կկայանա օգոստոսի 17-ին ու կսկսվի 20։00-ին։ Առաջին խաղում նորվեգական թիմը հաղթել էր 3։0 հաշվով, գրում է armsport.am-ը: 

 

  • Կիսվել: