շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Ովքեր կհրավիրվեն Հայաստանի ֆուտբոլի հավաքական

Ովքեր կհրավիրվեն Հայաստանի ֆուտբոլի հավաքական

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շփվել է Հայաստանի հավաքականի խաղացողների հետ ու նրանց մոտ նվիրվածություն նկատել։

«Ես շփվել եմ շուրջ 20 խաղացողի հետ, խոսել, ունեցել քննարկումներ։ Իհարկե, զրույցի բովանդակությունը հանրային չէ, բայց ես նրանց մոտ նկատել եմ մեծ նվիրվածություն ու ցանկություն շարունակել իրենց ելույթները հավաքականում», - այսօր հեռավար ասուլիսում հայտարարեց Կառլոսը։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Ազգային հավաքական կհրավիրվեն այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին են՝ Անգուլո Վբեյմարը, Գեղամ Հարությունյանը և այլք, մարզիչը պատասխանեց․ «Չէի ցանկանա խորանալ անունների մեջ: Բայց անկասկած հնարավոր կլինի, որ մենք այդ ֆուտբոլիստին հրավիրենք: Չի բացառվում: Նույնը կարող եմ ասել Գեղամ Հարությունյանի մասին, մենք չենք կարող անտեսել ոչ մի հայ ֆուտբոլիստի: Եթե գտնենք նպատակահարմար, անպայման կհրավիրենք»։

  • Կիսվել: