հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օլիմպիական խաղերի չեմպիոնների պատվովճարները կրկնապատկվում են․ Արայիկ Հարությունյան

Օլիմպիական խաղերի չեմպիոնների պատվովճարները կրկնապատկվում են․ Արայիկ Հարությունյան

Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար, նախկինի 100 հազար դրամի փոխարեն: 140 հազար և 100 հազար դրամ համապատասխանաբար կստանան օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Պատվովճարներ են սահմանված նաև աշխարհի առաջնության հաղթողի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների համար (պատվովճարները կտրվեն ցմահ)»,- գրել է նախարարը ֆեյսբուքում և հավելել, որ մանրամասները կհրապարակվեն երեկ ընդունված կառավարության որոշումը հրապարակելուց հետո։

 

  • Կիսվել: