շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Օլիմպիադայում հայտնի են շախմատի հավաքականների հաջորդ մրցակիցները

Օլիմպիադայում հայտնի են շախմատի հավաքականների հաջորդ մրցակիցները

Հայաստանի շախմատի հավաքականները մեկօրյա հանգստից հետո վերսկսում են պայքարը։ Համաշխարհային Օլիմպիադայում: Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի ԱՄՆ թիմի հետ:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 6 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ընտրանիների նկատմամբ: Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է Օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը:

Կանանց ընտրանին հաջորդիվ կմրցի Իսրայելի հավաքականին հետ: Նախորդ 6 տուրերում  ազգային թիմը 5 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա,  Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա) և զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

  • Կիսվել: