«Նոան» հաղթել է «Ալ Մաշաֆին»՝ 8:0
Դոհայում մարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ընկերական խաղում մրցել է տեղի «Ալ Մաշաֆի» հետ։
Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը հաղթել է 8։0 հաշվով, հաղորդում է երեւանյան ակուբի ֆեյսբուքյան էջը։
Գոլերը խփել են Գրենիկ Պետրոսյանը, Զավեն Խուդավերդյանը, Գոնսալո Գրեգորիոն, Մաթեուս Այասը, Հելդեր Ֆերեյրան, Բրայան Մենդոզան եւ Բրունո Ալմեյդան։