չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նախատեսվում է անցկացնել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար

Նախատեսվում է անցկացնել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար

Այսօր ընդունվեց կառավարության որոշում, համաձայն որի՝  Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատված՝ 40 կմ-ում,  սեպտեմբերի 19-ին նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, որի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։։

Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խումբը՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ մասնակիցների սնունդ, ճանապարհածախս, ռադիոհանգույցի վարձակալում, մարզահագուստ, գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր և կազմակերպչական այլ ծախսեր, նախատեսվում է հատկացնել ՀՀ ԿԳՄՍՆ ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում (նախահաշիվը կցվում է), իսկ երկու տարիքային խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին դրամական մրցանակները՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

  • Կիսվել: