երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Նախապատրաստվելով MLS-ին․ Մեսսին շնորհակալություն է հայտնել Հոնդուրասին

Նախապատրաստվելով MLS-ին․ Մեսսին շնորհակալություն է հայտնել Հոնդուրասին

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել Հոնդուրասին «Ինտեր Մայամիի» նախամրցաշրջանային խաղի ջերմ ընդունելության համար, գրում է armsport.am-ը:

«Ինտեր Մայամին» 5:0 հաշվով հաղթել է տեղի «Օլիմպիային»՝ նախապատրաստվելով MLS-ի 2025թ․ մրցաշրջանին։

Մեսսին բացել է հաշիվը Լուիս Սուարեսի փոխանցումից հետո և գոլային փոխանցում է կատարել Նոա Ալենին։ Խաղից հետո նա Instagram-ում գրել է. «Շնորհակալություն ամեն ինչի համար, Հոնդուրաս»։

Հավելենք, որ «Ինտեր Մայամին» MLS-ի մեկնարկային տուրերում փետրվարի 14-ին կմրցի «Օռլանդո Սիթիի», իսկ փետրվարի 22-ին՝ «Նյու Յորք Սիթիի» հետ։

  • Կիսվել: