Մոդրիչը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի
Կատարում ցանկանում են «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին տեսնել իրենց լիգայի ակումբներից մեկում, գրում է armsport.am-ը:
Այս ցանկությունը կապված է Կատարի՝ ասիական տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի առաջնության հետ մրցակցելու հետ։
Այստեղ արդեն ելույթ են ունենում այնպիսի աստղեր, ինչպիսիք են Խոսելուն, Դավիդ Գարսիան, Ռոդրիգո Մորենոն, աշխարհի չեմպիոն Խավի Մարտինեսը։
Առայժմ տեղեկություններ չկան այն մասին, թե Մոդրիչը կերկարաձգի՞ գործող պայմանագիրը «Ռեալի» հետ, սակայն ակնհայտ է, որ ֆուտբոլիստը չէր ցանկանա փոխել առաջնությունը՝ հանուն աշխատավարձի։ Ավելի վաղ նա հրաժարվել էր Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի առաջարկից, հայտնում է Marca-ն։