հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել «Լաս Պալմասի» դեմ խաղում

Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել «Լաս Պալմասի» դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլային փոխանցում է կատարել Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կազմում։

Ինձագիի թիմն ընկերական խաղում մրցել է իսպանական «Լաս Պալմասի» դեմ և հաղթել 3-0 հաշվով: 35-ամյա հայ կիսապաշտպանը 37-րդ րոպեին տպավորիչ անցումից հետո գոլային փոխանցում է կատարել թիմի նորեկ, իրանցի հարձակվող Մեհդի Թարեմիին, որը դուբլի հեղինակ է դարձել:

Մխիթարյանը փոխարինվել է 82-րդ րոպեին: Հենրիխն այս խաղում «Ինտերի» ավագն էր:

Միլանյան ակումբն օգոստոսի 7-ին ընկերական խաղ կանցկացնի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հետ:

 

  • Կիսվել: