ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեզ դժվարին հանդիպում է սպասվում. Կապառոս

Մեզ դժվարին հանդիպում է սպասվում. Կապառոս

Լիխտենշտեյնի հետ հանդիպումից առաջ՝ նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաց, որ Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը բարդ է համարում:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Վաղը խաղալու ենք մեր դաշտում, մեր երկրպագուների ներկայությամբ և սա մեզ համար առավելագույն մոտիվացիա է: Մեծ ցանկությամբ ենք վաղը դաշտ դուրս գալու: Սա այն խաղերից է, որտեղ լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա: Ֆուտբոլիստները գիտակցում են, թե որքան կարևոր է Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը և այդ երեք միավորը՛՛:
 
Որպես առավելություն՝ Կապառոսն առանձնացրեց այն, որ հանդիպումը կայանալու է Երևանում:
՛՛Մեզ դժվարին հանդիպում է սպասվում: Լիխտենշտեյնն այն հավաքականներից է, որը քիչ-քիչ հաջողություններ է գրանցում: Բայց մենք պետք է վստահենք մեր ուժերին՛՛,-ասաց մարզիչը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Այժմ Հայաստանի ընտրանին ենթախմբում երկրորդն է 10 միավորով: Առաջատարը 12 միավորով Գերմանիան է:

  • Կիսվել: