ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է թույլ տալ «Չելսիի» վաճառքը, բայց միայն մի պայմանով

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է թույլ տալ «Չելսիի» վաճառքը, բայց միայն մի պայմանով

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է քննարկել «Չելսիի» վաճառքը թույլ տալու արտոնագիր տրամադրելու հարցը, սակայն պայմանով, որ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը չստանա եկամուտը, հայտնում է BBC-ն։

 

Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Աբրամովիչը ներառվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, իսկ նրա ակտիվները սառեցվել են։

«Չելսին» լիցենզիա է ստացել միայն ֆուտբոլային գործունեության համար, որը նախատեսում է հանդիպումների անցկացում և ֆուտբոլիստների ու աշխատակիցների աշխատավարձերի վճարում։ Լոնդոնցիներին արգելված է տոմսեր և այլ պարագաներ վաճառել։ Բացի այդ, «Չելսին» չի կարող ծախսել ավելի քան 20 հազար ֆունտ ստերլինգ արտագնա հանդիպումների վրա:

Ավելի վաղ Աբրամովիչը հայտարարել էր, որ վաճառքի է հանում «Չելսին»։

  • Կիսվել: