Մեսսին տունդարձի ճամփի՞ն․ ինչ է հայտնի
Առաջիկա ամռանը կարող ենք ականատես լինել պատմական տրանսֆերի, որի մասին երազում են միլիոնավոր երկրպագուներ, գրում է armsport.am-ը:
Ինսայդեր Ալեքս Կանդալի խոսքերով, լեգենդար Լիոնել Մեսսին ցանկանում է այս ամառ վերադառնալ «Բարսելոնա»։ Ըստ ինսայդերի՝ իր հետ առանձնազրույցում Մեսսին ասել է, որ չի կարող ավարտել կարիերան՝ առանց վերանորոգված «Կամպ Նոուում» խաղալու։
Նա նաև պնդում է, որ «Բարսելոնան» արդեն ուղիներ է փնտրում այս տրանսֆերն իրականացնելու համար։2023 թվականի ամառվանից Մեսսին հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում», որտեղ 41 խաղում դարձել է 35 գոլի հեղինակ։
«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը կատալոնական գրանդի կազմում մասնակցել է 778 հանդիպման՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։