շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մեսսին կարիերայի ամենաարագ գոլն է խփել

Մեսսին կարիերայի ամենաարագ գոլն է խփել

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խփել է իր կարիերայի ամենաարագ գոլը։ Դա տեղի է ունեցել ազգային հավաքականի կազմում Ավստրալիայի հետ ընկերական խաղում (2-0): Գոլը գրանցվել է մեկնարկային սուլիչից 1 րոպե 19 վայրկյան անց։ 

Նախկինում Մեսսիի լավագույն ցուցանիշը Չեմպիոնների լիգայի 2017/2018 մրցաշրջանում «Չելսիի» դարպասը խփած գոլն էր։ Այն ժամանակ արգենտինացուց 2 րոպե 7 վայրկյան էր պահանջվել:

Այսպիսով, Մեսսին իր կարիերայում առաջին անգամ գոլ խփեց հանդիպման արդեն երկրորդ րոպեին։ Այժմ նրա հաշվին գոլեր չկան միայն առաջին րոպեին։

  • Կիսվել: