ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեսին ասուլիս կանցկացնի «Նոու Կամպում»

Մեսին ասուլիս կանցկացնի «Նոու Կամպում»

Կատալոնական «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Լիոնել Մեսին օգոստոսի 8-ին ասուլիս կանցկացնի «Նոու Կամպ» ստադիոնում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արգենտինայի հավաքականի հարձակվողը կխոսի «Բարսելոնայից» հեռանալու պատճառների մասին:

Սպասվում է, որ առաջիկա օրերին 34-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ, որտեղ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլի հեղինակ, նվաճել 35 տիտղոս: Իսպանական Լա Լիգայում ֆինանսական արդար խաղի կանոնների պատճառով կատալոնական ակումբը չկարողացավ նոր պայմանագիր կնքել արգենտինացու հետ, թեև կողմերը փոխհամաձայնության էին եկել:

  • Կիսվել: