Մենք տարբեր սերունդներից ենք․ Ռոնալդուն՝ Յամալի մասին
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր կարծիքով Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալի մասին՝ Ազգերի լիգայի եզրափակչում հունիսի 8-ին կայանալիք Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումից առաջ, գրում է armsport.am-ը:
«Մենք տարբեր սերունդներից ենք, որոնցից մեկը սկսվում է, մյուսը՝ ավարտվում։ Լամինին պետք է համեմատել Վիտինյայի հետ։ Բայց ես դրա հետ խնդիր չունեմ, ես լսում եմ քննադատությունը։
Իրականում այս հանդիպումը մրցակցություն է թիմերի միջև։ Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցները գերագնահատում են հանդպումը, դա նորմալ է։
Ամենաշատը ես ուզում եմ, որ Պորտուգալիան լավ մակարդակ ցուցադրի և հաղթի այն թիմին, որը, հավանաբար, աշխարհում լավագույնն է», — հանդիպումից առաջ մամուլի ասուլիսում ասել է 40-ամյա ֆուտբոլիստը։