երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն. Արթուր Ալեքսանյան

Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն. Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է. «2020 թվականին մեր ժողովուրդն ապրեց աղետալի ժամանակաշրջան, այն լի էր տառապանքով ու կորուստներով, բայց նաև հերոսապատումներով:

Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել` հանուն մեր երկրի, հանուն մեր անմահացած հերոսների, հանուն ապագայի:
 

Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն` միասնականությամբ և միակամությամբ, սիրով և հանդուրժողականությամբ: Թող նոր տարին լինի խաղաղության, համերաշխության և նվաճումների տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

  • Կիսվել: