ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք կախարդական փայտիկ չունենք, որ ստանանք ցանկանալի արդյունքը. Կապառոս

Մենք կախարդական փայտիկ չունենք, որ ստանանք ցանկանալի արդյունքը. Կապառոս

Շոտլանդիան լուրջ հավաքական է: Նման կարծիք է հայտնել նախախաղային ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ֆուտբոլում զարմանալի ոչինչ չկա, բայց շատ կարևոր է նաև այն մարզադաշտը, որտեղ խաղն ընթանում է: Մեզ հետ նույն խմբում ընդգրկված են ուժեղ թիմեր: Մենք կախարդական փայտիկ չունենք, որ ստանանք ցանկանալի արդյունքը: Գիտակցում ենք, որ Շոտլանդիայի հավաքականը հզոր թիմ է և ֆիզիկապես շատ լավ պատրաստված, սակայն անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ ցանկալի հաշիվ գրանցելու համար՛՛:

Մարզիչը կարծիք է հայտնել, որ Շոտլանդիայի դեմ խաղում մեծ ամբիցիաներ են պետք, սակայն ֆուտբոլում որոշիչ են երկու գործոն` հարձակում և պաշտպանություն:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի չորրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հունիսի 14-ին Երևանի ժամանակով 20:00-ին կընդունի Շոտլանդիայի ընտրանին:

 

  • Կիսվել: