ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկնարկում է ծանրամարտի Մ15 և Մ17 ԵԱ-ն. Հայաստանը կունենա 16 ներկայացուցիչ

Մեկնարկում է ծանրամարտի Մ15 և Մ17 ԵԱ-ն. Հայաստանը կունենա 16 ներկայացուցիչ

Լեհաստանում այսօր մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը: Հայաստանը մրցումներին կներկայացնեն 16 ծանրորդներ: Մինչև 15 տարեկանների պայքարին մասնակցելու են Մերի Միսակյանը (57 կգ), Սերյոժա Բարսեղյանը (61 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (67 կգ)։

Մինչև 17 տարեկանների առաջնությունում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Աննա Ամրոյանը և Ալինա Սուքիասյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ), Միքայել Չոլակյանը (49 կգ), Ժորա Գրիգորյանը (55 կգ), Արմեն Հունանյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (67 կգ), Հայրապետ Հակոբյանը և Հովհաննես Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 73 կգ), Ռոմիկ Պողոսյանը և Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 89 կգ)։

  • Կիսվել: