ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի SMS քվեարկությունը

Մեկնարկել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի SMS քվեարկությունը

2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում մեկնարկել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթի SMS քվեարկության փուլը:

«Հանդիսատեսի համակրանք» SMS քվեարկությունն անցկացվում է 2021 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 19-ը (ժամը 23:59-ը) ներառյալ:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության www.escs.am պաշտոնական կայքում հրապարակված՝ մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների այբբենական կարգով ներկայացված անվանացանկից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 5009 կարճ համարին:

Մարզիկների անվանացանկը` ըստ մարզաձևերի

01 Ալեքսանյան Արթուր` հունահռոմեական ըմբշամարտ
02 Ամոյան Մալխաս` հունահռոմեական ըմբշամարտ
03 Ավագյան Կարեն` ծանրամարտ
04 Արոնյան Լևոն` շախմատ
05 Բաչկով Հովհաննես` բռնցքամարտ
06 Գասպարյան Մարգարիտա` թենիս
07 Գասպարյան Սամվել` ծանրամարտ
08 Դալալոյան Արթուր` սպորտային մարմնամարզություն
09 Դանիելյան Էլինա` շախմատա
10 Դավթյան Արթուր` սպորտային մարմնամարզություն
11 Լալայան Վարազդատ` ծանրամարտ
12 Խաչանով Կարեն` թենիս
13 Կարապետյան Անդրանիկ` ծանրամարտ
14 Կարապետյան Թինա, Սիմոն Պռոուքս-Սենակալ` գեղասահք
15 Հարությունյան Արսեն` ազատ ոճի ըմբշամարտ
16 Հարոյան Վարազդատ` ֆուտբոլ
17 Մարյանյան Ստեփան` հունահռոմեական ըմբշամարտ
18 Մարտիրոսյան Արսեն` ծանրամարտ
19 Մարտիրոսյան Սիմոն` ծանրամարտ
20 Մինասյան Գոռ` ծանրամարտ
21 Մխիթարյան Հենրիխ` ֆուտբոլ
22 Մկրտչյան Հակոբ` ծանրամարտ
23 Նազարյան Էդմոնդ` հունահռոմեական ըմբշամարտ
24 Չալոյան Դավիթ` բռնցքամարտ
25 Սպերցյան Էդուարդ` ֆուտբոլ

  • Կիսվել: