ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկնարկել է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը․ կայացել են առաջին հանդիպումները

Մեկնարկել է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը․ կայացել են առաջին հանդիպումները

Նոյեմբերի 6-ին մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 5-րդ հոբելյանական մրցաշրջանը։ Արդեն կայացել են մրցաշարի առաջին հանդիպումները։

VBET Ա լիգայի 2021/22 թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրի առաջին խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս մրցել է «Էրեբունու» դեմ և 95:74 հաշվով հաղթանակի հասել։

Մեկնարկային տուրի երկրորդ խաղում «Գյումրին» 118:84 հաշվով առավելության է հասել ՖԻՄԱ-ի նկատմամբ, իսկ «Ուրարտուն» 101-89 հաշվով հաղթել է «ԱԻԱ Սթարս» ակումբին։

Նոյեմբերի 9-ին կայացած խաղում «Արարատ»-ը, անցկացնելով իր առաջին հանդիպումը, 115-98 հաշվով առավելության է հասել ՖԻՄԱ ակումբի նկատմամբ:

Առաջին խաղում կրած պարտությունից հետո «ԱԻԱ Սթարսը» երկրորդ խաղում 101-57 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին։

VBET Ա լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում նոյեմբերի 10-ին միմյանց դեմ մրցել են «Ուրարտուն» և «Գյումրին»: «Ուրարտուն» տոնել է իր երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ 79-77 հաշվով առավելության հասնելով «Գյումրիի» նկատմամբ:

Այս պահին «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 4 միավորով։ «Գյումրին», «ԱԻԱ Սթարսն» ու ՖԻՄԱ-ն 3-ական միավորով զբաղեցնում են աղյուսակի 2-4-րդ հորիզոնականները։ Առաջնությունում դեռևս հանդիպում չի անցկացրել «Արցախը»։

Այսօր՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 19։00-ին, կկայանա «Էրեբունի» - «ԱԻԱ Սթարս» հանդիպումը:

Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանի բոլոր հանդիպումներն անցկացվում են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցաշարի բացման խաղին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

  • Կիսվել: