երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք․ Հարությունյանը հասկացավ մեր իրավիճակը․ Չեն

Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք․ Հարությունյանը հասկացավ մեր իրավիճակը․ Չեն

Պեկին-2022-ի Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել մարզիչ Ռաֆայել Հարությունյանին կարիերայի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

«Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք։ Նա հավաքեց վերջին դոլարները՝ դասերի համար վճարելու համար:

Ռաֆայելը հասկացավ իրավիճակը և իր բարի սրտի շնորհիվ շարունակեց աշխատել ինձ հետ և վերցրեց այնքան գումար, որքան կարող էինք վճարել։ Նա ինչ-որ պահի ասաց, որ վճարելու կարիք չկա, և որ նա իսկապես ցանկանում է օգնել ինձ հասնել իմ նպատակներին:

Ես հավերժ երախտապարտ կլինեմ նրան այս աջակցության համար»,- մեջբերում է Չենին TASS-ը:

Պեկինի Օլիմպիական խաղերի գեղասահքում տղամարդկանց մենասահքի չեմպիոն Նեյթոն Չենի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը խոսել է իր սանի գրանցած հաջողության մասին:

«Եթե Նեյթանը չզբաղեցներ առաջին տեղը, ապա ես կտխրեի: Նույնիսկ, եթե նա լիներ երկրորդը կամ երրորդը, միևնույնն է` ես չէի ուրախանա այդ հաջողությունից: Հիմա ես երջանիկ եմ: Նեյթանն  արեց դա, ես ինքս ինձ համար էլ արեցի դա»,- ասել է Հարությունյանը:

Վերջինս պարզաբանել է, թե ինչու է իր և սանի աշխատանքը այդքան հաջող ստացվում` առանձնացելով, որ ինքն անկեղծորեն է խոսում իր աշակերտների հետ:

  • Կիսվել: