երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին կմասնակցեն 5 մարզիկով

Մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին կմասնակցեն 5 մարզիկով

Հայաստանի մարմնամարզության հավաքականը 2025 թվականը կմեկնարկի աշխարհի գավաթի խաղարկության փուլով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Մեզ համար այս տարվա առաջին հատվածի գերնպատակը Եվրոպայի առաջնությունն է: Նոր վարժություններ ունենք: Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը նժույգ-թափերում ունակ են բոլորին, նույնիսկ օլիմպիական մրցանակիրներին հավասար մրցակցություն ապահովել: Աշխարհի գավաթի խաղարկությունները մեզ համար հետախուզության պես մի բան կլինի»,-ասաց Հակոբ Սերոբյանը:

Փետրվարի 18-24 Գերմանիայի Քոդբուս քաղաքում կկայանա մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը: Հայաստանն այդ մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան: 

Աշխարհի գավաթի առաջին փուլից հետո ազգային թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հայաստանի առաջնությունը կկայանա ապրիլին:

  • Կիսվել: