շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարիամ Մկրտչյանը՝ Խանտի Մանսիյսկի շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Մարիամ Մկրտչյանը՝ Խանտի Մանսիյսկի շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված Մ20 տարեկանների միջազգային մրցաշարում:

Հայ շախմատիստուհին 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Նա տարել է 6 հաղթանակ, գրանցել է երկու ոչ-ոքի և կրել մեկ պարտություն՝ 4-րդ տուրում զիջելով ռուսաստանցի Վիկտորիա Լոսկուտովային: Մարիամ Մկրտչյանը կպարգևատրվի 300 հազար ռուբլով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Շանթ Սարգսյանն էլ երրորդ տեղն է զբաղեցրել՝ վաստակելով 5 միավոր և արժանանալով բրոնզե մեդալին: Նա մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Կիրիլ Շուբինին զիջել է ընդամենը 1 միավորով:

Անցկացրած 9 պարտիայում Շանթ Սարգսյանը 2 հաղթանակ է տարել, 6 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել մեկ պարտություն: Շանթ Սարգսյանը կպարգևատրվի 300 հազար ռուբլով:

  • Կիսվել: