երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում ցավալի պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Շմագի Բոլկվաձեի հետ գոտեմարտում ու դարձել արծաթե մեդալակիր։ Մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտություն է կրել։

 
Հիշեցնենք, որ Ամոյանը քառորդ եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով առավելության էր հասել լեհ Ռոման Պաչուրկովսկի նկատմամբ։

  • Կիսվել: