շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրքին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրքին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 4-3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։

77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը 9-0 հաշվով ժամանակից շուտ փայլուն հաղթանակ էր տարել Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Օլբին Օլոֆսոնի նկատմամբ:

Հիշեցնենք՝ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզի համար, իսկ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն արդեն նվաճել է բրոնզե մեդալ։

Մալխաս Ամոյանի պարգևատրման տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: