ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մահացել է Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը

Մահացել է Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը

Մահացել է ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ (1976-1984) Միշել Իդալգոն, տեղեկացնում է Get French Football News-ը։

Նա 87 տարեկան էր։

Իդալգոյի ղեկավարությամբ Ֆրանսիայի հավաքականը դարձել է 1984թ․ Եվրոպայի չեմպիոն։ Դրանից երկու տարի առաջ աշխարհի առաջնությունում գրավել է չորրորդ տեղը։ 1986-ին Միշել Իդալգոն գլխավորել է «Մարսելը», որի հետ դարձել է Ֆրանսիայի եռակի չեմպիոն։

2004-2006-ին նա գլխավորել է Կոնգոյի հավաքականը։

  • Կիսվել: