երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մադրիդի «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Լաս Պալմասին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Մադրիդի «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Լաս Պալմասին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լաս Պալմասին»։

 

Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Ֆաբիո Սիլվայի գոլին Անչելոտիի սաները պատասխանեցին Մբապեի դուբլով, Բրահիմ Դիասի ու Ռոդրիգոյի գոլերով։ 64-րդ րոպեից հյուրերը մնացին 10 հոգով՝ Ռամիրեսի հեռացումից հետո։ «Ռեալի» ևս երեք գոլ չեղարկվեց VAR-ից հետո: Մրցավարը չհաշվեց Մբապեի, Բելինգհեմի և Վալվերդեի գոլերը։

Մրցաշարային աղյուսակը՝

 

  • Կիսվել: