հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մ-16 ԵԱ․ հաղթելով Կոսովոյին՝ Հայաստանի թիմը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Մ-16 ԵԱ․ հաղթելով Կոսովոյին՝ Հայաստանի թիմը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակիչում մրցեց Կոսովոյի հավաքականի հետ եւ առավելության հասավ 70:58 հաշվով։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Անդորրայի եւ Ալբանիայի հավաքականները։

Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները.

Հայկ Կարախանյան
Գևորգ Մանուկյան
Սարգիս Հարությունյան
Էդվարդ Քալաջյան
Դավիթ Պոյաճեան
Դավիթ Վարդանյան
Գրեգորի Մողոյան
Գրեգորի Ղազարեան
Գրեգորի Գույուջյան
Ալեքս Հակոբյան
Կարեն Աղաջանյան
Ռաֆայել Սաֆարյան:

  • Կիսվել: