երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մ-15 ԵԱ. Հայաստանի 3 ըմբիշ դուրս է եկել եզրափակիչ

Մ-15 ԵԱ. Հայաստանի 3 ըմբիշ դուրս է եկել եզրափակիչ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում

Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Կիսաեզրափակիչում 44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը 11:3 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին։

57 կգ քաշային Հայկ Ավանեսյանը 9:7 հաշվով առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Իսաևի նկատմամբ։

75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը 9:5 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշին։

Արմեն Պապիկյանը (38կգ) և Տիգրան Ըխտոյանը (48 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար:

Նարեկ Հովհաննիսյանը (62կգ) և Անդրանիկ Ջաղեթյանը (85կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտին մասնակցելու համար:

  • Կիսվել: